Արմինֆո. Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիները դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով զերծ մնալ քայլերից, որոնք ակրող են անդառնալի վնաս հասցնել Մերձավոր Արևելքին, հայտնում է An Nahar-ը:
Քրիստոնեական եկեղեցիների առաջնորդների հայտարարության համաձայն՝ ԱՄՆ կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կհագեցնի բռնության սրման և անուղղելի վնաս կհասցնի Մերձավոր Արևելքի իրավիճակին:
Իրենց նամակում հոգևոր առաջնորդներն ընդգծել են, որ Մերձավոր Արևելքում չի լինի խաղաղությունը, եթե Երուսաղեմը հավասարաչափ չպատկանի քրիստոնյաներին, մահմեդականներին և հրեաներին: