Արմինֆո.: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ Այդ մասին հաղորդել է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Նախօրեին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ Հայկազ Բաղմանյանն իր հորդորով է աշխատանքից ազատման զեկուցագիր գրել: Նախարարն ընդսմին հավելել էր, որ պաշտոնանկության պատճառը եղել է «աշխատանքային պայմանավորվածությունները չկատարելը, ինչն անհամատեղելի է հետագա ծառայության հետ՚: