Արմինֆո. Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հաստատել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը:
«Հայկազ Բաղմանյանը իմ հորդորով աշխատանքից ազատման զեկուցագիր է գրել»,- հայտարարել է Սարգսյանը Մարշալ Բաղրամյանի 120-ամյակին նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում: Նախարարն ընդսմին հավելել է, որ պաշտոնանկության պատճառը եղել է Բաղմանյանի աշխատանքային պարտականություններում թերանալը:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ պաշտպանության նախարարությունում որոշում են կայացրել զբաղեցրած պաշտոններից ազատել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ Հայկազ Բաղմանյանին և Ստեփան Գալստյանին։
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Բաղմանյանն ունի տարբեր բիզնեսներ, նրա անունը շրջանառվում է տարբեր կոռուպցիոն սկանդալներում: