Արմինֆո. Հայտնի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն առաջադրվել է «Գրեմի»-ի երկու անվանակարգում: «Գրեմի» 60-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 28-ին Նյու Յորքում:
Նախօրեին հրապարակվել է «Գրեմի» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկը: Նրանց թվում է դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, ով Դմիտրի Խվորոստովսկիի հետ ընդգրկվել է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում:
Տիգրան Մանսուրյանի Requiem-ը ներկայացված է «Լավագույն դասական ստեղծագործություն» և «Լավագույն երգչախմբային ներկայացում» անվանակարգերում: «Գրեմի» մրցանակին առաջադրված է նաև Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»: