Արմինֆո. Որպես Եվրամիության ճակատագրական քաղաքական և տնտեսական նախաձեռնություն՝ «Արևելյան գործընկերությունը» սպառվում է, քանի որ բրյուսելյան գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում ավելի շատ խոսքեր են, քան՝ բովանդակություն»,- համոզված է ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:
«Արևելյան գործընկերությունը» ԵՄ քաղաքական նախաձեռնությունն է՝ ուղղված արևելյան վեց հարևանների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի և Մոլդովայի՝ Եվրամիության հետ մերձեցմանը: Ծրագրին մասնակցությունը ԵՄ-ին անդամակցության հեռանկարներ չի նախատեսում:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանն ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ և խորացված գործընկերության մասին համաձայնագիրը:
«Գագաթնաժողովի արդյունքներն ընդհանուր առմամբ համապատասխանում են սպասումներին և հաստատում, որ այդ ողջ միջոցառումն ավելի շատ նման է քարոզչության, քանի որ զուրկ է որևէ այլ, ամենից առաջ՝ տնտեսական բովանդակությունից: Ես հակված չեմ գերագնահատել այդ միջոցառման պատմական նշանակությունը, քանի որ ամփոփիչ փաստաթղթում բովանդակությունը շատ ավելի քիչ է, քան՝ խոսքերը»,- լրագրողներին հայտարարել է Չիժովը: