Արմինֆո. Լեհաստանի Սեյմը 435 կողմ ձայներով, միաձայն ընդունել է հայ համայնքին առնչվող բանաձեւ։
Բանաձեւում Լեհաստանի Սեյմը նշելով Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանում հայ համայնքին շնորհված արտոնությունների 650-ամյակը իր երախտիքն է հայտնում հայ համայնքին՝ Լեհաստանի պատմության մեջ ունեցած մեծ դերակատարության համար։ Բանաձեւն ընդունվել է Սեյմի պատգամավորների ոտնկայս ծափահարություններով։ Քվեարկությունը տեղի է ունեցել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ։
Նշենք, որ ավելի վաղ այդպիսի բանաձեւ էր ընդունել նաեւ Լեհաստանի Սենատը։