Արմինֆո. Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների, վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի: «ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում: Դեպքի հետ կապված այլ մանրամասները ճշտվում են՚, - ասվում է ՊՆ հաղորդագրությունում: