Արմինֆո. Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են Սիրիան, այլ ոչ թե՝ Ղարաբաղը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Պուտինը, Ռոուհանին և Էրդողանը Սոչիում քննարկել են սիրիական հարցը:
Համոզված եմ, որ այդ երկրների դերը Սիրիայում իրավիճակի կարգավորման ուղղությամբ նախատեսվող գործընթացներում բավական նշանակալի է: Այս առումով նախագահների հանդիպումն առաջին հերթին պայմանավորված էր ամենևին ոչ Ղարաբաղում, այլ՝ Սիրիայում իրավիճակի քննարկման անհրաժեշտությամբ, ինչպես դա հերթական անգամ հանդիպման նախաշեմին փորձեց մատուցել Թուրքիայի նախագահը»,- նշել է արևելագետը:
Նոյեմբերի 22-ին Սոչիում կայացած բանակցություններում Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի նախագահների հնչեցրած հիմնական թեզիսը «ոչ միայն Սիրիայում, այլ նաև ողջ տարածաշրջանում ահաբեկչությանը դիմակայելու» մտադրությունն էր: Ղարաբաղյան հակամարտության մասին նախագահների հանդիպմանը որևէ հիշատակում չարվեց:
Ընդհանուր առմամբ, ըստ Սաֆրաստյանի, ամենատարբեր միջազգային հարթակներում ղարաբաղյան խնդիրը բարձրացնելու Էրդողանի ձգտումը նորություն չէ: Նրա խոսքով, Թուրքիայի նախագահը պարբերաբար փորձում է բոլոր հնարավոր միջոցներով խցկվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում: Ըստ որում, նրա նպատակը տարածաշրջանային մասշտաբով սեփական կարևորությունն ապացոիցելն է: Սակայն, արևելագետի կանխատեսմամբ, Իրանի և Ռուսաստանի գործընկերներն Էրդողանի խորամանություններին ընդառաջ չեն գնա: