Արմինֆո.Երևան: 23.11.17: ԱրմԻնֆո: Մարիաննա Մկրտչյան: Ֆրանսիայի ԱԳՆ-ը հանդես է եկել ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի և Բերձորի միջև բարեկամության հռչակագրի ստորագրման հետ կապված հայտարարությամբ:
Ալֆորվիլի և Բերձորի միջև բարեկամության հռչակագրի ստորագրման առնչությամբ Ֆրանսիայի դիրքորոշման վերաբերյալ հարցմանը Արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարությունում, մասնավորապես, հայտարարել են. «Մեր դիրքորոշումը հստակ է. մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Կառավարույունը պարտավոր չէ հետևել Ալֆորվիլի մունիցիպալիտետի կողմից ստորագրված հռչակագրին»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ն մասնակցել Ալֆորվիլի ու Բերձորի միջեւ բարեկամությանհռչակագրի ստորագրման հանդիսավոր միջոցառմանը:
Արցախի ղեկավարի այցը հարուցել է Բաքվի ցավագին արձագանքը: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ, որտեղ նրանք բողոք հայտնվել: