Արմինֆո. Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական պաշտոնաթերթ՝ «Պայքարե-ը նոյեմբերի 19-ի իր համարում, անդրադարձել է Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի անհարիր պահվածքի և վերջինիս դիվանագիտական իրավասություններին չառնչվող քայլերի մասին։
ՌԱԿ-ը մանրամասնություններ է հաղորդել այն մասին, թե՝ դեսպանը ինչպես է փորձել անձամբ տապալել ՌԱԿ 96-ամյակին նվիրված հանդիսությունը, ձախողեցնելով Հունաստանի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Նեո-Դեմոկրատիաե կուսակցության կարկառուն դեմքի, Աթենքի նախկին քաղաքապետ (2003–2006թթ), նախկին արտգործնախարար (2006–2009թթ), կուսակցության ներկայի նախագահի քրոջ՝ Դորա Բակոյաննիսի մասնակցությունը ՌԱԿ հանդիսության, վերջինիս ադրբեջանամետ և հակահայ անվանելով։
ՌԱԿ կենտրոնական պաշտոնաթերթը, անդրադառնալով սփյուռքյան և հայաստանյան կայքերում լայն արձագանք գտած «ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՈՇՈՌ ՍԿԱՆԴԱ՞Լ Է ԱՌԱՋԱՆՈՒՄե լրատվությանը, կատարել է հետևյալ գրառումը.
«Յօդուածին մէջ նշուած «սքանտալըե (գայթակղութիւնը) չենք գիտեր, թէ որքանով պիտի անդրադառնայ Հայաստան-Յունաստան յարաբերութեանց: Մէկ բան յայտնի է սակայն, որ Աթէնքի մէջ Հայաստանի դեսպանը պրն. Ֆատէյ Չարչօղլեան սխալ տեղ է նստած: Կարծէք չէր բաւեր, որ քաղաքական հեռանկարային նախաձեռնութիւն մը խափանելը` ան իր պաշտօնի սահմաններէն դուրս գալով փորձած է ձախողեցնել ՌԱԿ-ի 96-րդ տարեդարձի տօնակատարութիւնը, յանդիմանելով կազմակերպիչները եւ հեռաձայնելով կրօնապետներուն, որ չմասնակցին հանդիսութեան:
Հայաստան երիտասարդ երկիր մըն է, որ տակաւին չյաջողեցաւ արհեստավարժ դիւանագէտներու մարմին մը իրականացնել, յաճախ դիւանագիտական պաշտօններ վստահելով պատահական մարդոց: Չենք խօսիր արժանաւորներու մասին։ Անոնցմէ ոմանք կը զբաղին անձնական առեւտուրով կամ իրենց չվերաբերող այլ գործերով: Այնպէս կը թուի, թէ պրն. Չարչօղլեան այդ դասակարգին կը պատկանի` իր գործունէութենէն դատելով:
Գուցէ պրն. Չարչօղլեան (չարչի օղլու) աւելի յաջողութիւն գտնէ վերադառնալով իր նախնիներու արհեստին (չարչիութեան) փոխանակ դիւանագիտութիւն խաղալու, որ իր ասպարէզը չէ: Ամենայնդէպս յունահայ գաղութը իր շռնդալից պատասխանը տուած է այս անկարգ մարդուն, հոծ խումբերով մասնակցելով 96-ամեակի հանդիսութեան: Կը մնայ տեսնել, թէ ինչ տնօրինում պիտի ընեն իր վերադասները Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան մէջ»: