Արմինֆո. Վերջին ժամանակներն իրավիճակը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում շարունակում է մնալ հանգիստ, և վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկայում սրումներ չեն լինի:
Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի ղեկավար Լևոն Մնացականյանը: Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կլինի ցավոտ, Մնացականյանը նշել է. «Այն ցավոտ կլինի ոչ թե մեզ, այլ ուրիշների համար՚:
Խոսելով «Զինծառայողի կարգավիճակի և զինվորական ծառայության մասին՚ նոր օրենքի մասին` Մնացականյանն այն համարել է արդյունավետ, կարծելով, որ առաջին տեղում պետք է լինեն անվտանգության ապահովման հարցերը, և հետո միայն` գիտության և կրթության: «Եթե երկիրը հուսալիորեն պաշտպանված չլինի, ոչ մի գիտություն և կրթություն քոռ կոպեկ անգամ չարժեն՚:
Հիշեցնենք, որ նոր օրենքը նախատեսում է պարտադիր զինվորական ծառայության տարկետման վերացում նաև ուսանողների և դիմորդների համար, ինչը հարուցել է ուսանողների դժգոհությունը: Նրանք կարծում են, որ նոր համակարգն ուժգին կհարվածի երկրում կրթության որակին: