Արմինֆո. Ռուսաստանը Ֆրանսիայի և ԱՄՆ գործընկերների հետ կձգտի ակտիվ ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու համար պայմաններ ստեղծելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` նոյեմբերի 21-ին Երևանում Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ արդեն նշել է այդ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչների առկայությունը: «Լուծումներն ամրագրված են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք 2007, 2009, 2011 թվականներից ի վեր պահվում են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մոտ, դրանով իսկ դրանք ամրագրված են որպես համանախագահների առաջարկություններ, դրանք բոլոը մնում են բանակցությկյունների սեղանին միագումար ձևով: Միակ բանը, որ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, ինչպես ասել եմ Բաքվում, այդ բաղադրիչները ձևավորված են փաթեթում, և դժվար է վերցնել մեկը, երկուսը կամ երեքը և դրանց հիման վրա պայմանավորվել, քանի որ այդ դեպքում դուրս են մնում հաշվեկշռող բաղադրիչները, և չի լինի այն արդյունքը, որը մենք բոլորս ակնկալում ենք՚, - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Նրա ասելով, արդեն լավ է, որ երկու նախագահները դրական են արտահայտվել Ժնևի
շփումների արդյունքների մասին: Ընդ որում, Լավրովը կարևոր է համարում, որպեսզի այդ դրական վերաբերմունքը, այնուամենայնիվ, օգնի ընթանալ ըստ կարգավորման էության: «Համանախագահներն զբաղվում են դրանով: Մի երկու օր առաջ Մոսկվայում կայացել է միջնորդների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այժմ մենք Ռուսաստանի և Ֆրանսիայի գործընկերների հետ կվերլուծենք, թե ուր ենք հասել: Կձգտենք ակտիվ ջանքեր գործադրել` կարգավորման հասնելու համար պայմաններ ստեղծելու նպատակով: Սակայն ես չափից դուրս լավատեսություն չեմ տածում, խնդիրը բարդ է, և մեր բանակցությունների ողջ փորձը խոսում է այն մասին, որ դրանք արագ չեն ավարտվի, դժբախտաբար՚, - եզրափակել է Լավրովը: