Արմինֆո.«Ավրորաե մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է տեղեկացնել, որ Բեռնարդ Քուշները՝ «Բժիշկներ առանց սահմաններիե կազմակերպության համահիմնադիրը, միանում է «Ավրորաե մրցանակի Ընտրող հանձնաժողովին, որն ընտրում է ամենամյա մրցանակի հավակնորդներին եւ դափնեկրին: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարդասիրական եւ մարդու իրավունքների ոլորտների ակտիվիստներ, պետությունների նախկին ղեկավարներ. այն գլխավորում է օսկարակիր դերասան եւ ռեժիսոր, հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:
Հանրահայտ քաղաքական գործիչ եւ բժիշկ Բեռնարդ Քուշները ոչ միայն Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած «Բժիշկներ առանց սահմաններիե կազմակերպության համահիմնադիրն է (1971թ.), այլ նաեւ՝ «Աշխարհի բժիշկներե (Mռdecins du Monde) կազմակերպության (1980թ.): 2007-2010թթ. նա զբաղեցրել է Ֆրանսիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարի պաշտոնը, իսկ ավելի վաղ եղել է Ֆրանսիայի առողջապահության նախարար: Նա կազմակերպել է մարդասիրական աջակցության գործողություններ Սոմալիում, Սալվադորում, Լիբանանում, Սիրիայում, Վիետնամում, Կամբոջայում, Թայլանդում, Ուրուգվայում, Պերուում, Գվատեմալայում, Հոնդուրասում, Չադում, Լիբիայում, Նիգերիայում եւ այլուր: Քուշները նաեւ ղեկավարել է «Բժիշկներ առանց սահմաններիե կազմակերպության բժշկական օգնության գործողությունները 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո:
«Շատ ուրախ ենք, որ Բեռնարդ Քուշները դառնում է «Ավրորաե մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ: Նա ողջ կյանքի ընթացքում իր ժամանակն ու հմտությունները ծառայեցրել է արտակարգ իրավիճակներում հայտնված երկրներին աջակցելուն, - ասել է «Ավրորաե մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը,- Քուշների եւ նրա կազմակերպության շնորհիվ 1988թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժած մարդիկ ստացան անհետաձգելի բուժօգնություն: Մենք երախտապարտ ենք նրա անգնահատելի ջանքերի համար եւ ուրախ ենք, որ իր փորձառությամբ նպաստելու է «Ավրորաե մրցանակի հավակնորդներին եւ դափնեկրին ընտրելու գործընթացին»:
«Ինձ համար մեծ պատիվ է «Ավրորաե մրցանակի Ընտրող հանձնաժողովին միանալը՝ դառնալով մի նախաձեռնության մաս, որը կարճ ժամանակամիջոցում արդեն մեծ ազդեցություն է գործել հազարավոր մարդկանց կյանքում,- նշել է Բեռնարդ Քուշները,- ես հնարավորություն եմ ունեցել ճանաչելու արտակարգ իրավիճակներում գործող բազմաթիվ հերոսների եւ այժմ անհամբեր եմ ընտրելու նվիրյալների՝ որպես «Ավրորաե մրցանակի դափնեկիրներե:
Բեռնարդ Քուշները միանում է «Ավրորաե մրցանակի Ընտրող հանձնաժողովի ներկայիս անդամներին, որոնց թվում են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ եւ Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, օսկարակիր դերասան եւ ռեժիսոր, հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:
«Ավրորաե մրցանակը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, շնորհվելու է երրորդ անգամ: 2018թ. «Ավրորաե մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում՝ 115 երկրից: 2017թ. դեկտեմբերի 4-ին Ընտրող հանձնաժողովը հանդիպում է Բեռլինում՝ ուսումնասիրելու առաջադրումները: Բեռլինում «Ավրորաե մարդասիրական նախաձեռնությունը կկազմակերպի նաեւ Aurora Dialogues քննարկումների առաջին շարքը Հայաստանից դուրս: «Միլիոնավոր մարդիկ շարժման մեջ. զարգացման և ինտեգրացիայի կարիքե խորագրով Բեռլինի Aurora Dialogues-ը, որն «Ավրորաե մարդասիրական նախաձեռնության, «Գլոբալ հեռանկարներե նախաձեռնության, «Ռոբերտ Բոշե հիմնադրամի եւ Mercator հիմնադրամի համատեղ ձեռնարկումն է, տեղի կունենա դեկտեմբեր 4-5-ը: Բանախոսները կանդրադառնան գլոբալ միգրացիոն ճգնաժամի ներկայիս վիճակին և կդիտարկեն տարբեր գործիչների դերը դրական փոփոխություններն առաջ մղելու գործում, ինչպես նաև կխոսեն զարգացման ծրագրերի և այն լուծումների մասին, որոնք կարող են փոփոխություն բերել: 2018թ. «Ավրորաե մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: Երրորդ ամենամյա մրցանակը կշնորհվի 2018թ. հունիսի 10-ին Հայաստանում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Մրցանակի դափնեկրին կշնորհվի 100,000 դոլարի պարգեւ եւ հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհը հատկացնելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին: