Արմինֆո. Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները լռություն են պահպանում՝ կապված ՌԴ Պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքի երեկվա ռեպորտաժի հետ, որում քննադատության է ենթարկվում Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, Եվրամիության հետ սերտ համագործակցության համար, վիրավորական հայտարարություններ են արվում Գարեգին Նժդեհի և ՀՀԿ հասցեին:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ԵՄ հետ սերտ համագործակցության առնչությամբ Հայաստանի հասցեին հեռուստաալիքի քննադատության մասով ընդամենը նշել է. «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն այլ կառույցների հետ վերջինիս համագործակցության սահմանափակում չի նախատեսում»: Ինչ վերաբերում է
հեռուստաալիքի հաղորդավար Վերոնիկա Կրաշեննիկովայի արտահայտած՝ ֆաշիզմի հետևորդ լինելու մեղադրանքներին, Բաղդասարյանը միայն հայտարարել է. «Մենք այդ առնչությամբ ավելի վաղ հանդես ենք եկել, այժմ անիմաստ եմ համարում մեկնաբանել այդ ամենը»:
Նշենք, որ նոյեմբերի 19-ին ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքի հաղրդավար Վերոնիկա Կրաշեննիկովան, անդրադառնալով Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրմանը, հարց է տվել՝ արդյո՞ք Հայաստանը կգնա Կիևի ճանապարհով: Նա հայ ազգային հերոս Գարեգին Նժդեհին, որի գաղափարախոսության կրողն է ՀՀԿ-ն, անվանել է ֆաշիզմի աջակից:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ