Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գաղափարներ գոյություն ունեն, անհրաժեշտ է միայն հավաքել դրանք ամփոփիչ փաստաթղթում: Այդ մասին նոյեմբերի 20-ին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
«Հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր գաղափարները սեղանի վրա են: Անհրաժեշտէ հավաքել դրանք ամփոփիչ փաստաթղթում, որն ընդունելի կլիներ բոլորի համար…Բոլորս գիտենք, թե որտեղ ենք գտնվում, և ինչպես պետք է առաջ շարժվենք»,- ասել է նա: