Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հնարավոր ընդլայնման վերաբերյալ առաջարկները կարող են օգտագործվել՝ որպես սփոյլերներ: Այդ մասին նոյեմբերի 20-ին ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Գոյություն ունի համաձայնեցված ձևաչափ՝ երեք համանախագահներ: Նչանք համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ, որտեղ բոլորը քիչ թե շատ շահագրգռված են և կարող են ազդել այդ գործընթացի վրա»,- ասել է Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ որում, նախարարն ավելացրել է, որ չի լսել խոսակցություններ այն մասին, որ անհրաժեշտ է ինչ-որ կերպ ընդլայնել այդ ձևաչափը: «Կարծում եմ, որ նման իրավիճակում, ինչպես և շատ այլ կոնֆլիկտային իրավիճակներում, ինչ-որ նոր բանի մասին առաջարկները կարող են գիտակցված կամ անգիտակցված կերպով օգտագործվել՝ որպես սփոյլերներ այն բանի, ինչն արվում է արդեն հաստատուն և երկու կողմերի համար ընդունելի ձևաչափով»,- եզրափակել է Լավրովը: