Արմինֆո.«Մենք շատ ուրախ կլինենք Ադրբեջանին տեսնել Եվրասիական տնտեսական միությունում՚: Նոյեմբերի 20-ին Բաքվում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
«Այդ միությունը բաց ինտեգրացիոն համագործակցություն է: Մենք ոչ ոքի չենք ստիպել անդամակցել այդ կազմակերպությանը: Ներկայում դիտարկում ենք կառույցին Տաջիկստանի անդամակցության հարցը: Մենք հայտեր ենք ստանում նաև ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից՚, - ասել է Լավրովը:
Մինչդեռ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը չի դիմել այդ հարցով, սակայն, եթե նա նման ցանկություն դրսևորի, ապա Հայաստանն արտահայտվել է հստակ: «Համաձայնագրի դրույթներին համապատասխան, այդ կարգավիճակը չի կարող շնորհվել մի երկրի, որը գործում է ի վնաս անդամ երկրի կամ ողջ կազմակերպության: Բավական է նշել միայն շրջափակումը: Այդ տեսանկյունից` խոսք չի կարող լինել անգամ դիտորդի կարգավիճակի մասին, էլ չխոսենք անդամության մասին՚, - հայտարարել է Քոչարյանը:
Ռուսաստանի նախագահի` տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հարցերի խորհրդական Սերգեյ Գլազևն, իր հերթին, հոկտեմբերին Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանին ԵԱՏՄ ընդունելու հարցը կախված է Հայաստանի դիրքրոշումից: