Արմինֆո. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզված է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև տարաձայնությունները ոչ մի կերպ չեն ազդում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Բաքվում ուսանողների հետ հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարարը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և ԱՄՆ միջև տարաձայնություններն ազդում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնման շուրջ փոխգործակցության գործընթացին վրա, մասնավորապես, հայտարարել է. «Պատասխանը կարճ է. ոչ մի կերպ չեն ազդում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եզակի է միջնորդ երկրների տեսանկյունից` այն առումով, որ, չանայած, ինչպես դուք ճիշտ ասացիք, շատ խորը տարաձայնություններին, որոնք կուտակվել են հարաբերություններում` ԱՄՆ Կոնգրեսի, Դեմոկրատական կուսակցության, Հանրապետական կուսակցության արմատացած ռուսատյաց քաղաքականության շնորհիվ, որոնք չեն կարողանում հաշտվել այն բան հետ, որ օրինականորեն եկել է ոչ համակարգային նախագահ: Իհարկե, շատ ոլորտներ խորը փակուղում են, սակայն ղարաբաղյան կարագվորման շուրջ համագործակցությունը չի տուժել մեր երկկողմ գործերում տեղի ունեցողից: Մենք` ԱՄՆ և Ֆրանսիայի հետ միասին, ունենք ընդհանուր դիրքորոշում, այն լավ հայտնի է, և երեք երկրների համանախագահները պարբերաբար հանդիպում են դեսպանների, նախարարների մակարդակով և կանոնավոր այցելում են տարածաշրջան՚, - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նա ընդսմին հիշեցրել է, որ օրերս Մոսկվայում կայացել են միջնորդների հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: «Հուսով եմ, որ նախորդ ամիս (հոկտեմբերի 16-ին Ժնևում – խմբ.) Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ միջև հանդիպուման արդյունքները, որոնք երկու նախագահները գնահատել են դրական, թույլ կտան հաղթահարել որոշ լճացումը մեր ընդհանուր ջանքերում և առաջ ընթանալ խնդրի` բոլորի համար ընդունելի լուծում գտնելու նպատակով՚, - եզրափակել է Լավրովը: