Արմինֆո. ՀՀ գործող վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն բաց է թողել Հայաստանի կառավարման համակարգում փոփոխություններ կատարելու պատմական հնարավորությունը կիսանախագահականից խորհրդարանական համակարգին անցնելու ճանապարհին, համոզված է «Ծառուկյան» խորհրդարանական դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Կարապետյանն այդպես էլ չկարողացավ ազդել երկրի տնտեսական մոդելի վրա: Խոսքը վերաբերվում է երկրում ազատական շուկայի, շուկայական հարաբերությունների առկայության կամ բացակայության մասին: Դրանք դեռևս չկան», - հայտարարել է խորհրդարանականը «168 ժամ»-ին:
Պատգամավորը համոզված է, որ «Ծառուկյան» դաշինքը չի բարձրացնում վարչապետի անձը փոխելու հարցը, բայց արձանագրում է խոստացված փոփոխությունների իրականացման բացակայության փաստը: Մելքումյանը Կարապետյանի ամենամեծ պրոբլեմը համարում է ժողովրդի վստահության, որոշակի վարկանիշի կորուստը շատ կարճ ժամանակահատվածում:
Հայաստանում, 2018 թվականի ապրիլին ավարտվում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, որից հետո նախատեսվում է վերջնական անցում խորհրդարանական կառավարման ձևին, որտեղ հիմնական գործող անձը կլինի վարչապետը: