Արմինֆո. Բրազիլիան հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին այսօր Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բրազիլիայի արտգործնախարար Ալոիզիո Նունյես Ֆերեյրան:
«Բրազիլիան խաղաղասեր երկիր է, և քարոզում է բոլոր հակամարտությունների խաղաղ լուծում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Գտնում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ավելին, պետք է պահպանվի հրադադարի ռեժիմը, ինչը թույլ կտա հասնել հակամարտության երկարաժամկետ կարգավորման»,- ասել նախարարը: