Արմինֆո. Հայաստանում խոշոր ներդրողները հնարավորություն կստանա խաղատուն բացել: Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ համապատասխան փոփոխություն է կատարել «Շահույթով խաղերի, ինտերնետային խաղերի և խաղատների մասին՚ օրենքում:
Ներկայացնելով օրինագիծը` ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանն ընդգծել է, որ, գործող օրենքի համաձայն, տնտեսավարող սուբյեկտը, որը 40 մլրդ դրամի և ավելի ներդրում է կատարում շահույթով խաղերում, իրավունք ունի ստանալու համապատասխան լիցենզիա: Սակայն փաստաթղթում դրույթ չկա այն մասին, թե ինչպես վարվել մի քանի ներդրողների հետ: Այժմ, եթե երկու և ավելի ներդրողներ համապատասխանում են բոլոր պահանջներին և կառավարությանը ներկայացնում են ծրագիր, որը հավանության է արժանանում, ապա նրանք իրավունք ունեն ստանալ խաղատուն բացելու կամ շահույթով խաղեր կազմակերպելու լիցենզիա իրենցից մեկի անունով` մյուս համաներդրողների համաձայնության դեպքում: