Արմինֆո. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան շահարկում է որակել ԵԱՀԿ Մինսկի խմբից Վաշինգտոնի դուրս գալու հնարավորության մասին հաղորդումները: «Կան որոշակի շահարկումներ, և ես չեմ ցանկանում դրանք մեկնաբանել: ԱՄՆ-ը նախկինում էլ եղել է ակտիվ համանախագահ, այդպիսին է այժմ, այդպիսին կլինի նաև այսուհետև: ԱՄՆ նշանակել է նոր համանախագահի, որը հակամարտության կարգավորման նկատմամբ նոր մոտեցում կառաջարկի: Մենք այսուհետև էլ ակտիվ կլինենք: Մեր համանախագահը բանակցությունների մասնակից է: Մենք այդ հարցը պահում ենք ուշադրության կենտրոնում՚, - ասել է Սեկուտան, մեկնաբանելով այն հաղորդումները, թե ԱՄՆ կարող է դուրս գալ Մինսկի խմբից, և դրա ձևաչափը կարող է փոխվել: