Արմինֆո. Ակնհայտ է համանախագահների կողմից որոշ ակտիվությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ: Նոյեմբերի 16-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Միևնույն ժամանակ, նրա ասելով, գործընթացի վեկտորը նախանշվել է, ընդհանուր առմամբ, Վիեննայում և մինչ օրս չի փոխվել: Փոխնախարարի ասելով, համանախագահներն առաջընթաց են ակնկալում ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում: Իսկ դրա համար, ինչպես ընդգծել է Քոչարյանը, կողմերի միջև պետք է լինի վստահություն, ինչն, իր հերթին, ենթադրում է Վիեննայի և Սանտկ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործում: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման նոր առաջարկություններին, ապա փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը բազմիցս հայտարարել է, որ գործում է ոչ թե ինքնավար, այլ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում: «Ինքը` Սերգեյ Լավրովը, բազմիցս և հրապարակավ հերքել է հակամարտության կարգավորման ռուսական տարբերակի առկայությւոնը՚, - հայտարարել է Քոչարյանը: Միևնույն ժամանակ, փոխարտգործնախարարը համաձայնել է, որ արդեն մի քանի տարի ոչ միայն առաջընթնաց չկա բանակցային գործընթացում, այլև իրավիճակը որոշ առումով պայթյունավտանգ է, ինչի ապացույցը նախորդ տարվա ապրիլի իրադարձություններն են: Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առաջիկա հանդիպման հնարավորությանն առնչվող հարցին` նա նշել է, որ նման հեռանկար չի քննարկվում: Այդուհանդերձ, փոխարտգործնախարարը չի բացառել, որ միջնորդները հանդես գան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելը նախաձեռնությամբ:
Նոյեմբերի 20-21-ը Երևան է ժամանելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նոյեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նախատեսվում է 2018-2019թթ. Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների ծրագրի ստորագրում: Երկկողմ բանակցությունների օրակարգը ներառում է ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ գծով համագործակցության, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀԿ և այլ միջազգային ֆորումների շրջանակում դիրքորոշումների համակարգման լայն համալիր: Զախարովան նաև հավելել է, որ Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավորման հեռանկարները: Երևան այցից առաջ` նոյեմբերի 20-ին Լավրովը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան