Արմինֆո.Նոյեմբերի 16-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքների փաթեթին: Բուռն քննարկումներից հետո օրինագծի հեղինակները, որպեսզի ցույց տան իրենց պացիֆիստական մտադրությունները, հարստացրել են անվանումը` «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնութան ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» եզրույթով:
Ինչպես պարզաբանել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, օրենքն ունի երկու նպատակ, առաջինը –կանխելու, իսկ երկրորդը - պաշտպանել: Քննարկումների ընթացքում բացահայտվեց երրորդ նպատակը`համաձայնության վերականգնումը, որն էլ արտացոլվեց օրինագծի անվանման մեջ:
Ընդհանուր առմամբ, ինչպես բացատրել է նախարարը, փաթեթը ներառում է ընտանեկան բռնության զոհ դարձած անձանց պաշտպանության 3 հիմնական մեխանիզմները` կանխարգելում, արտակարգ միջամտություն և պաշտպանության մասին որոշում: Երկրորդ մեխանիզմի կիրառման վերաբերյալ որոշումը կայացնում է ոստիկանության համապատասխան մասնագետը, իսկ պաշտպանության մոսին որոշումը`դատարանը: «Անհետաձգելի միջամտության դեպքում զոհի կամքը չի պահանջվում, քանի բռնության ենթարկվածները շատ հաճախ ենթարկվում են կրկնակի բռնության, եթե այդ մասին հայտարարեն, ինչը սահմանափակում է այդ անձի կամքը: Բավարար կլինի ոստիկանության աշխատակցի որոշումը», - ասել է Հարությունյանը: Եվ միայն պաշտպանության մասին որոշում կայացնելու դեպքում կպահանջվի զոհի կամքը:
Ըստ արդարադատության նախարարի, բռնույթյուն կիրառած անձի նկատմամբ սահմանվում են սահմանափակող միջոցներ`պահպանել հեռավորություն, նրա հետ չշփվել, չպահել կամ չկրել զենք, անցնել բուժում, օրինակ, ալկոհոլային կախվածությունից:
Պաշտպանության միջոցառումների շրջանակներում առաջարկվում են սահմանափակումներ: Կախված վերջին երկու պաշտպանության մեխանիզմների խախտման ծանրությունից, առկա են վարչական կամ քրեական պատասխանատվության միջոցներ:
Ըստ Դավիթ Հարությունյանի, օրենքը կարգավորում է երկու այլ հաստատությունների աշխատանքը`սոցիալական պաշտպանության կենտրոնների, որոնք պետք է վերափոխվեն, ինչպես նաև ապաստանների, որտեղ բռնության ենթարկված անձը կանցնի, կվերականգնման կուրս, որտեղ նա կկարողանա ապաստան գտնել մինչև 12 ամիս:
Նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ օրենքը չունի ծնողական իրավունքներից զրկելու հիմքեր: «Չկա որևէ դրույթ, որը ոչնչացնում է ընտանիքի հիմքերը», - ընդգծել է նա: Ըստ նախարարի, օրենքը բազմաթիվ անգամներ քննարկվել էտարբեր հարթակներում, ինչի արդյունքում տեղի են ունեցել զգալի փոփոխութոյւններ, ճշգրտվել են այն դրույթները, որոնք մտահոգություն են առաջացնում, օրինակ, կարելի՞ է արդյոք անչափահասին վերցնել ընտանիքից և ուղարկել ապաստան: «Մենք կտրականապես կամրագրենք - ոչ, չի կարելի, որպեսզի դադարեցվի անհիմն քննադատությունը, որը հաճախ հնչում է նշված նախաձեռնության հասցեին», - եզրափակել է Դավիթ Հարությունյանը:-