Արմինֆո.Իսպանիայի տարածքային ամբողջականությանն անառարկելիորեն աջակցելը բխում է և պայմանավորված է Եվրամիության կոնյունկտուրային շահերով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գերմանառուսական ֆորումի գիտական տնօրեն Ալեքսանդր Ռարը:
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեն Իսպանիայի իշխանությունները ճանաչեցին ապօրինի: Չորս շաբաթ անց Կատալոնիայի խորհրդարանն ընդունեց տարածաշրջանի անկախության մասին բանաձև, ինչից հետո Իսպանիայի Սենատը հաստատեց Սահմաանդրության 155-րդ հոդվածի կիրառումը, որը թույլ է տալիս կենտրոնական իշխանությունների ուղիղ կառավարում կիրառել Կատալոնիայում, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարեց ժեներալիտետի անդամների, այդ թվում դրա ղեկավար Կառլես Պուչդեմոնի պաշտոնանկության մասին, և գործեր հարուցվեցին կատալոնյան քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք մասնակցել էին հանրաքվեի նախապատրաստմանն ու անկախության հռչակագրի ընդունմանը:
«Եվրամիությունն ընտրովի մոտեցում է դրսևորում տարածքային ամբողջականության հարցերի նկատմամբ: Իսպանիայի պարագայում` մեկը, իսկ, օրինակ, Կոսովոյի դեպքում` միանգամայն այլ մոտեցում: Մոտեցումների այդքան ակնհայտ տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Իսպանիան, ի տարբերություն Սերբիայի, Եվրամիույթյան մաս է: Հենց դրանով է պայմանավորված նման տարբեր վերաբերմունքը անջատակության խնդրին՚, - ընդգծում է քաղաքագետը:
Ռարի գնահատականների համաձայն, Բրյուսելը Կատալոնիայի հարցին մոտենում է բարձր աստիճանի զգուշավորությամբ` Իսպանիայից անջատվելու կատալոնացիների ձգտմանը ինչ-որ համակրանքի դրսևորման կասկածները բացառելու նպատակով:
«Իսպանիան ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի մի մասն է, և, բնական է, որ հարկ չկա Բրյուսելից ակնկալել որևէ այլ քայլ` Իսպանիայի տարածքային ամբողջականությանը միանշանակ աջակցությունից զատ: Բրյուսելի կողմից Մադրիրդի դիրքորոշմանն աջակցությունը կարող էր լինել ոչ այդքան միանշանակ բացառապես մեկ դեպքում` եթե Կատալոնիայում արյուն թափվեր, ինչից, բարեբախտաբար, հաջողվեց խուսափել՚, - ամփոփել է Ռարը: