Արմինֆո.Հայաստանը, 75-րդ տեղը զբաղեցնելով«Ահաբեկչության գլոբալ ինդեքս-2017»-ում (Global Terrorism Index), ընդգրկվել է ահաբեկչական սպառնալիքի ցածր մակարդակով երկրների ցուցակում:
Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի հրապարակած՝ «Ահաբեկչության գլոբալ ինդեքս-2017» ամենամյա զեկույցում 163 երկրների թվում Հայաստանում ահաբեկչության վտանգն առավելագույն 10 միավորից գնահատվել է 2,374 միավոր: 2016 թ. զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 108-րդ տեղը:
Տարածաշրջանային հարևանների շարքում ահաբեկչական սպառնալիքի վտանգը գնահատվում է հետևյալ կերպ՝ Վրաստանը զբաղեցրել է 77-րդ տեղը, Ադրբեջանը՝ 95-րդ տեղը, Իրանը՝ 53-րդ տեղը, Թուրքիան՝ 9-րդ տեղը, Ռուսաստանը՝ 33-րդ տեղը:
Այս կամ այն երկրում ահաբեկչական ակտիվության մակարդակը գնահատվում է ահաբեկչությունների, զոհերի և տուժածների թվով, նյութական վնասի մակարդակով: