Արմինֆո.ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-21-ը կայցելի Երևան: Այդ մասին նոյեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նոյեմբերի 20-21-ը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կայցելի Երևան: Նախատեսված են նրա բանակցությունները ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ, հանդիպում երկրի նախագահի հետ: Այցն իրականացվում է ռուս-հայկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և, այսպես կոչված, «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 20-ամյակի տոնակատարության տարում: Նախարարները կմասնակցեն «Ռուսաստան և Հայաստան. դարերով կոփված բարեկամություն» ցուցահանդեսի բացմանը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններ պատմության մեջ նշանակալի այդ իրադարձությանը, հոբելյանական ամսաթվին նվիրված փոստային նամականիշի մարմանը: Նախատեսվում է Ռուսաստանի ԱԳՆ և Հայաստանի ԱԳՆ խորհրդատվությունների 2018-2019 ծրագրի ստորագրում: Երկկողմ բանակցությունների օրակարգը ներառում է ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ գծով համագործակցության, ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում դիրքորոշումների համակարգման հարցերի լայն շրջանակ»,- ասել է Զախարովան:
Ըստ որում, նա ավելացրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանությանն առնչվող խնդիրներ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Երևան այցից առաջ Լավրովը նոյեմբերի 20-ին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան: Բաքվում նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Մենք բազմիցս այդ մասին ասել ենք, և ինչպես երևում է կոնկրետ գործերում, Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է Կովկասյան տարածաշրջանում»,- ասել է Զախարովան՝ ավելացնելով, որ Ռուսաստանը, սերտորեն համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահող երկրների հետ, շարունակում է աջակցել ղարաբաղյան հակամարտության կողմերին՝փոխընդունելի հանգուցալուծումներ գտնելու նպատակով»,- ասել է Զախարովան: