Արմինֆո. Իրավապահ մարմինների աշխատակիցների և պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքի սահմանափակում նախատեսող օրենքի դեմ բողոքող ուսանողների միջև բախումներ են եղել այն բանից հետո, երբ ուսանողները հրաժարվել են ազատել Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասը` ինչը պահանջել էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները փորձել են ուսանողներին վերադարձնել մայթ:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին՚ օրինագիծը, որը նախատեսում է պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքի սահմանափակում: