Արմինֆո.Ազգային ժողոն այսօր երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Պաշտպանության մասին՚ օրենքը: Ներկայացնելով փաստաթուղթը` պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ընդգծել է, որ երկրորդ ընթերցման համար ստացվել է մի քանի առաջարկություն, որոնց մեծ մասը փաստաթղթի հեղինակներն ընդունել են: Ընդունված օրինագծում հստակեցվում են զինված ուժերի ղեկավար կազմի լիազորությունները:
Մասնավորապես, երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամատար է դառնում վարչապետը: Պաշտպանական ոլորտով կզբաղվի նաև Անվտանգության խորհուրդը, որը պետք է կազմի զինված ուժերի զարգացման ծրագիր, զորակոչի ծրագիր, ԶՈՒ կիրառման ծրագիր, ԶՈՒ օպերատիվ սարքավորմամբ ապահովման ծրագիր, քաղաքացիական պաշտպանության ծրագիր: Փաստաթղթի համաձայն, ԶՈՒ ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է կառավարությունը, քաղաքական ղեկավարւությունը` պաշտպանության նախարարը: Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է գլխավոր շտաբի պետը, որը դառնում է բարձրագույն պաշտոնատար անձ պաշտպանության համակարգում: Խաղաղ պայմաններում գլխավոր շտաբի պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին, պատերազմի ժամանակ` գերագույն գլխավոր հրամանատարին: Գլխավոր շտաբի պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով և չի կարող այդ պաշտոնն զբաղեցնել երկկու անգամ անընդմեջ: Հստակեցվում են Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի լիազորությունները, գլխավոր շտաբի գործունեության նկատմամբ վերահսկողության սկզբունքները: Փաստաթղթի համաձայն, զորակոչ իրականացնելու լիազորությունը փոխանցվում է Պաշտպանության նախարարությանը: -գ-