Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2017 18:30
Անի Մշեցյան

Դասադուլավոր ուսանողները պատրաստվում են գիշերն անցկացնել ԵՊՀ շենքի մոտ

Դասադուլավոր ուսանողները պատրաստվում են գիշերն անցկացնել ԵՊՀ շենքի մոտ

Արմինֆո. Պարտադիր զինվորական ծառայության տարկետման վերացման օրինագծին դեմ պայքարող ուսանողներն այսօր բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ Ազգային Ժողովի շենքի մոտ:

 

Նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որ կշարունակեն հանուն իրենց իրավունքների վերականգնման դասաադուլը: Այն բանից հետո, երբ Ազգային ժողովի նիստն ավարտվեց, ուսանողները վերադարձան ԵՊՀ շենքի մոտ և հայտարարեցին, որ գիշերն անցկացնելու են այնտեղ, քանի որ վախենում են, որ հացադուլ հայտարարած իրենց ընկերներին կարող են փորձել ստիպել հեռանալ լսարանից, որը նրանք զբաղեցրել են: Ուսանողները համաքաղաքացիներին կոչ են արել աշխատանքից հետո միանալ իրենց:

 

Իր հերթին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հացադուլ հայտարարած ուսանողներին կոչ արեց չդիմել ապօրինի գործողությունների և անհապաղ ազատել տարածքը, որպեսզի չխանգարել ուսումնական գործընթացին:

 

Նշենք, որ այս առավոտ 5 ուսանողներ (նրանցից չորսն արդեն ծառայել է բանակում) ի նշան պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման վերացման օրինագծի, հացադուլ հայտարարեցին: Հացադուլը տեղի է ունենում Երևանի պետական ​​համալսարանի լասարաններից մեկում:

 

Նշենք, որ առաջին ընթերցմամբ ընդունված զինծառայության մասին օրենքով արմատապես փոխվում է ուսումնառության նպատակով տրամադրվող տարկետման իրավունքի կարգը: Ըստ այդմ, տարկետումից կարող են օգտվել միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն Պաշտպանության նախարարության հետ՝ պարտավորվելով ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնել, իսկ ուսումնառությունից հետո ծառայել Պաշտպանության նախարարության նշած վայրում՝ երեք տարի ժամկետով։ Հակառակ պարագայում, 18 տարին լրանալուց հետո երիտասարդները կզորակոչվեն բանակ՝ երկու տարի ժամկետով: Ի դեպ նշենք, որ զինծառայության մասին օրինագծի համաձայն զինածառայության ենթակա անձինք կարող են օգտվել տարկետման իրավունքից ուսումնառությունից բացի նաև ընտանեկան, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով։ Ուշագրավ է հատկապես երեխաների առկայության դեպքում տրամադրվող արտոնությունները: Տվյալ դեպքում, ըստ օրինագծի, պարտադիր զինծառայությունից կարող են ազատվել այն երիտասարդները, ովքեր մինչև բանակ զորակոչվելը կունենան երկու կամ ավելի երեխա, բացառությամբ որդեգրված երեխաների: Ուշագրավ է նաև մեկ այլ դրույթ, բանակից կարող են ազատվել այն երիտասարդները, ովքեր ունեն առնվազն զույգ երեխայով վեցամսյա հղիության մեջ գտնվող կին: Նշենք, որ խորհրդարանն այսօր զինծառայության մասին օրենքի նախագիծը քննարկվում է 2-րդ ընթերցմամբ: Օրինագիծը խորհրդարանում ներկայացնում է պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1661

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի