Արմինֆո.Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկա շաբաթվա սկզբին կայցելի Երևան: Այդ տեղեկատվությունն ԱրմԻնֆո-ի թղթակցին հաստատել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Ադրբեջանի ԱԳՆ, իր հերթին, հաստատել է նոյեմբերի 20-ին Լավրովի այցը Բաքու:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները, վկայակոչելով ռուսական աղբյուրները, հաղորդել էին, որ Լավրովը մեկօրյա այցով կժամանի Երևան և Բաքու, որտեղ Ռուսաստանի արտգործնախարարի բանակցությունների հիմնական թեման կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
Հավելենք, որ այսօր Հայաստանի արտգործնախար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: