Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2017 14:38
Տաթևիկ Շահունյան

Հանրապետական պատգամավորը համոզված է, որ բանակում պարտադիր ծառայության տարկետման դեմ բողոքի ալիքը հրահրել է «Սորոսի՚ հիմնադրամը

Հանրապետական պատգամավորը համոզված է, որ բանակում պարտադիր ծառայության տարկետման դեմ բողոքի ալիքը հրահրել է «Սորոսի՚ հիմնադրամը

Արմինֆո. «Սորոսի՚ հիմնադրամը 20 հազար դոլար է տրամադրել «Հանրային օրակարգ՚ կազմակերպությանը` Հայաստանում «Ազգ-բանակ՚ հայեցակարգի դեմ պայքար ծավալելու նպատակով: ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նրա պնդմամբ, պարտադիր զինծառայության տարկետում ենթադրող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին՚ օրինագծի դեմ բողոքի ալիքը հրահրված է հենց «Սորոսի՚ հիմնադրամի կողմից: Պատգամավորը նաև նշել է այն փաստը, որ Սորոսի կողմից հովանավորվող հիմնադրամների գործունեությունն արգելված է

Աշխարիհի շատ երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում:

 

Հիշեցնենք, որ արդեն վեցերերոդ օրը մի քանի հարյուր ուսանողներ բողոքի ակցիաներ են անցկացնում վերը նշված օրենքի դեմ: Այսօր  նրանցից հինգը (որոնցից չորսը ծառայել է բանակում) հացադուլ են հայտարարել ի նշան բողոքի  այդ փաստաթղթի դեմ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին՚ օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ում, և այսօր օրենքի նախագիծը քննարկվում է երկրորդ ընթերցմամբ: Օրինագիծը խորհրդարանում ներկայացնում է պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
8613

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի