Արմինֆո. Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցեց «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունըե խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացմանը, որն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, փոխնախարար Հովակիմյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, որտեղ, մասնավորապես նշեց, որ «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունըեխորագիրը կրող այս գիտաժողովը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի 2016-2017թթ. երկամյա շրջափուլի համար ներկայացվել էր «Հայկական աստղագիտական ընկերությանե կողմից և ընտրվել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից, հրաշալի առիթ է մեկ անգամ ևս վերահաստատելու գիտության զարգացման հրամայականը, խրախուսելու երկրների միջև գիտական համագործակցությանը նպաստելու բոլոր ջանքերը:
Նա նաև ընդգծեց, որ Ազգային հանձնաժողովը, որը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական գործընկերը Հայաստանում, իրականացնում է բազմաթիվ և բազմաբնույթ գործառույթներ, այդ թվում, օգտագործելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընձեռած հնարավորությունները, նպաստում է հայ գիտության ու մշակույթի ձեռքբերումների մասին միջազգային հանրության իրազեկմանը: