Արմինֆո. Պահեստի շարքային, իսկ այժմ ՀՀ պաշտպանության նախարարը Վիգեն Սարգսյանի անձնական գործը չի կարող տրամադրվել «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, նրա դիմումի համաձայն, քանի որ ոչնչացվել է սահմանված կարգով, վաղեմության ժամկետի հիման վրա:
Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ներկայացնելով պատճառները, թե ինչու չի բավարարվել Սարգսյանին պարտադիր զինվորական ծառայության մասին Փաշինյանի պատգամավորական հայտը:
Հովհաննիսյանը պարզաբանել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցման պատասխանը տրվել է բոլոր հիմնավորումներով, օրենսդրական հիմքերով և դեռ մեկ շաբաթ առաջ։ Այնտեղ հստակ նշված են բոլոր այն հիմքերը, որոնց համաձայն պահեստազորի որևէ շարքայինի գործ չի պահպանվում նրա սպա դառնալուց հետո: Ավելին, մշտական չեն պահվում անգամ պահեստազորային շարքայինների գործերը, դրանք վերացվում են սահմանված ժամկետի լրանալուց հետո: ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի սպայական հաշվառումից հետո նրա շարքայինի անձնական գործը ոչնչացվել է, ինչպես ԶՈւ-երի բոլոր սպաներինը: Պահեստազորի սպան ունի սպայական գործ, որը պահպանվում է ըստ կարգի: Զարմանալին այն է, որ պատասխանը եղել է մեկ շաբաթ առաջ, ավելին այն նամակով հրապարակվել է մամուլում, իսկ պարոն Փաշինյանը նոր է անդրադառնում թեմային։
Նշենք, որ ավելի վաղ, Վիգեն Սարգսյանի պարտադիր զինվորական ծառայության մասին հանրային արձագանքի հետ կապված, Նիկոլ Փաշինյանը, պատգամավորական հարցում էր հղել ՀՀ ՀՀ պաշտպանության նախարարությանը, պահանջելով իրեն տրամադրել ՀՀ զինված ուժերում պաշտպանության նախարարի ծառայության մասին փաստաթղթերը:
Նշենք, որ Վիգեն Սարգսյանը չի ծառայել Հայաստանի Զինված ուժերում: Նրա պարտադիր զինվորական ծառայությունն անցել է պաշտպանության նախարարությունում, որպես Սերժ Սարգսյանի ռեֆերենտ, ով այդ ժամանակ ղեկավարում էր պաշտպանության նախարարութոյւնը:
Սարգսյանի պարտադիր զինվորական ծառայության շուրջ հանրային ռեզոնանսն առաջացավ այն բանից հետո, երբ նա ներկայացրեց զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի վերացման մասին օրինագիծը, որի համաձայն, տարկետումը վերանում է 18 տարին լրացած բոլոր երիտասարդների համար, բացառությամբ նրանց, ովքեր ԶՈւ ծառայության հետ անհամատեղելի առողջական լուրջ խնդիրներ չունեն: