Արմինֆո. Էստոնացի դիվանագետ Թոիվո Կլաարը նշանակվել է ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ: Այդ մասին տեղեկացնում է ԵՄ մամուլի ծառայությունը:
Նրա նշանակման մասին որոշում ընդունվել է հոկտեմբերի 13-ին Բրյուսելում Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի (PSC) կողմից՝ բաղկացած ԵՄ անդամ երկրների դեսպաններից:
Կլաարն այդ պաշտոնում կփոխարինի գերմանացի դիվանագետ Հերբերտ Զալբերին, ով հատուկ ներկայացուցիչ էր նշանակվել 2014 թ. հուլիսին: