Արմինֆո. Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողներն Իրանի քաղաքացու փոխադրամիջոցի զննման ընթացքում հայտնաբերել են «ՊԳՕ-7՚ օպտիկական նշանոց, որը կիրառվում է ձեռքի հակատանկային նռնականետից հրաձգության համար:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, միջադեպը տեղի է ունեցել անցած հանգստյան օրը` «Ագարակ՚ անցակետում: Իրավախախտը պատմել է, որ նշանոցը ձեռք է բերել Երևանի շուկաներից մեկում` ընկերոջ խնդրանքով: Հաղորդագրության համաձայն, ռուսաստանցի սահմանապահները, գործող օրենսդրության համաձայն, ձերբակալված իրավախախտին և նշանոցը հանձնել են Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատակիցներին: