Էդմոն Մարուքյան. Հայաստանը հետընթաց է ապրել տարբեր բնագավառներում` 2013 թվականին չստորագրելով ԵՄ հետ համաձայնագիրը
Արմինֆո.ԵՄ հետ ընդլայնված և համապարփակ գործընկերության շուրջ համաձայնագիրը ասոցացման համաձայնագրի այն տարբերակն է, որը չի հակասում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններին:
Նոյեմբերի 11-ին այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ելք՚ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա ասելով, Հայաստանը 4 տարի է կորրցրել, քանի որ 2013 թվականին չկարողացավ ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, ինչի արդյունքում, իր համոզմամբ, վերջին տարիներին Հայաստանը հետընթաց է ապրել տարբեր բնագավառներում:
Այդուհանդերձ, «Ելք՚ դաշինքի խմբակցության պատգամավորի կարծիքով, Արևելյան գործընկերության երկրների թվում առավել հաջողություններ է արձանագրել հենց Հայաստանը `բոլորից լավ կատարելով իր առջև դրված խնդիրները: