Արմինֆո.«Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵՄ հետ նոր համաձայնագիրը՚, - նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերույթյունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա ասելով, համաձայնագիրն ստորագրելու պատրաստակամության մասին հայտարարել է նաև եվրոպական կողմը: «Մենք արդեն ծրագրում ենք ավելին: Դուք, հավանաբար, արդեն գիտեք, որ դեռ միչև համաձայնագրի ստորագրումը խորհրդարանական հանձնաժողովը որոշում է կայացրել դեկտեմբերի 1-ին նշանակել ընդլայնված խորհրդարանական լսումներ՚, - հիշեցրել է Աշոտյանը: Ընդ որում, ինչպես նշել է խորհրդարանականը, դա, մի շարք կազմակերպչական հարցեր լուծելուց զատ յուրօրինակ քաղաքական ուղերձ է, որը ցույց է տալիս այդ համաձայնագիրն ստորագրելու տալիս հայկական կողմի ձգտումը:
Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը հավակնում է դառնալ «ավելին ավելիի դիմաց՚ սկզբունքի օրինակ, որը հռչակել է ԵՄ-ն: Հանրապետությունն, ինչպես նշել է Աշոտյանը, ի վերջո, կարող է քանդել ԵՄ-ում ձևավորված այն կարծրատիպը, որ Հարավային Կովկասում Վրաստանը հատուկ տեղ է զբաղեցնում ժողովրդավարական վերափոխումների տեսանկյունից` անկախ Հայաստանում և Ադրբեջանում զարգացման և ժողովրդավարացման մակարդակից: Աշոտյանի ասելով, Հայաստանի համար համաձայնագրի գերնպատակը այն բանին հասնելն է, որպեսզի ՀՀ շարքային քաղաքացիներն անցկացվող բարեփոխումների արդյունքում ապրեն ավելի լավ երկրում: Դա նաև Հայաստանի համար հնարավորություն է, վերջապես, հեռավորություն պահպանել Ադրբեջանից` բարեփոխումների և ժողովրդավարական վերափոխումների իրագործման տեսանկյունից:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ ԵՄ-ն քաղաքական կամք կդրսևորի Հայաստանի հետ ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, ընդգծելով, որ եվրոպական կողմի վարչարարությունը բավական բարդ է, կարող են որոշակի տեխնիկական հարցեր ծագել: Նա հիշեցրել է, որ փաստաթուղթը պետք ստորագրվի ԵՄ բոլոր երկրների կողմից, մինչդեռ շատերը ներկայումս գտնվում են նախընտրական փուլում: «Այնուամենայնիվ, հուսով եմ, որ ԵՄ-ն քաղաքական կամք կդրսևորի, և փաստաթուղթը կստորագրվի մոտ ժամանակնրես»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել է փաստաթուղթը նոյեմբերին «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ, և այդ մասին հայտարարվել է երկրի բարձրագույն ղեկավարության կողմից: Աշոտյանն ընդգծել է նաև կարևորությունն այն բանի, որ փաստաթղթում ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին դրույթը: «Դա նշանակում է, որ ԵՄ-ն պաշտոնապես ընդգծում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Բաքվի ապակառուցողական քաղաքականությանն իր անհամաձյանությունը»,- նշել է նա:
Նշենք, որ փաստաթուղթը բաղկացած է 357 էջից և 386 գլխից և կարգավորում է Հայաստանի և ԵՄ միջև քաղաքական և տնտեսական համագործակցության ընդհանուր սկզբունքները, մոտեցումներն ու արժեքները: Ինչ վերաբերում է փաստաթղթի տնտեսական բաղադրիչին, դրանում ասվում է, որ Հայաստանը պետք է իր տնտեսական քաղաքականությունը համապատասխանեցնի ԵՄ ստանդարտներին: ԵՄ-ն իր հերթին պարտավորվում է աջակցել ՀՀ Կենտրոնական բանկի անկախության ապահովմանը, երկրի շուկայում գների կայունությանը, վերջինիս ֆինանսական հուսալիությանը: Փաստաթղթի քաղաքական մասւոմ շեշտը դրվում է վիզային ռեժիմի դյուրացման և դրա ազատականացման շուրջ երկխոսութուն սլսելու վրա՝ ՀՀ և եմ քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանման նպատակով: Համաձայնագրում դրույթ կա նաև ղարաբաղյան հակամարտության մասին: Փաստաթղթում ընդգծվում է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու Հայաստանի պատրաստակամության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դրա շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը: Փաստաթղթում խոսվում է նաև ՀԱԷԿ-ը փակելու և նորը կառուցելու Հայաստանի պարտավորության մասին: Նշենք, որ ի սկզբանե հայտարարվել էր նոյեմբերին Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ փաստաթղթի ստորագրման մասին, սակայն այժմ շատ փորձագետներ կանխատեսում են, որ ստորագրումը հայտարարված ժամկետներում տեղի չի ունենա:
Ի սկզբանե կողմերը չէին հայտարարել նաև փաստաթղթի հրապարակման մասին մինչև դրա վերջնական ստորագրումը, սակայն փոխադարձ համաձայնությամբ որոշվել է մինչև ստորագրումը Հայաստանի և ԵՄ հասարակություններին ծանոթացնել դրա հետ: