Արմինֆո. Պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի և ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովը որոշում է կայացրել բանակում պարտադիր ծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվությունից ազատման դիմաց վճարի չափն ավելացնելու մասին:
Ավելի վաղ օրենքը ենթադրում էր բանակում պարտադիր ծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվությունից ազատման դիմաց 27 տարին լրացած անձանցից 100 հազարական դրամ գանձել` յուրաքանչյուր զորակոչի դիմաց: Հանձնաժողովն այդ գումարն ավելացրել է մինչև 200 հազար, մինչդեռ Պաշտպանության նախարարությունը պահանջել է ավելացնել մինչև 500 հազար դրամ: Բացի այդ, հանձնաժողովը որոշում է կայացրել մինչև տարեվերջ երկարաձգել օրենքի գործողության ժամկետը: Միևնուն ժամանակ, Պաշտպանության նախարարությունը պայման է դրել, որ օրենքի գործողության ժամկետը երկարաձգվում է վերջին անգամ: