Արմինֆո.Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի և ներքին գործերի հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել պարտադիր զինվորական ծառայության տարկետումը վերացնելու մասին օրինագիծը քննարկելու նպատակով: Ուշագրավ է, որ ի սկզբանե հանձնաժողովի նիստը նախատեսվում էր ժամը 18:00-ին, սակայն չկայացավ` քվորումի բացակայության առնչությամբ: Ըստ երևույթին, ժողովրդի ընտրյալներն ավելի կարևոր գործեր ունեին: Այդուհանդերձ, նրանց չի հաջողվել «հանգստանալ՚, և հանձնաժողովի 14 անդամների պահանջով նիստը գումարվել է ժամը 21:00-ին: Մինչդեռ օրինագծի դեմ բողոքող ԵՊՀ ուսանողները, չկասկածելով նիստի հետաձգման մասին, ժամը 18:00-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ԱԺ շենքի դիմաց: