Արմինֆո.Երևանի պետական համալսարանի ուսանողները հանրահավաք են անցկացնում խորհրդարանի առջև, պահանջելով օրինագծից հանել պարտադիր զինվորական ծառայությունից տարեկետման վերացման մասին դրույթը:
Ներկայումս պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովը քննարկում է այս օրինագիծը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ: Ուսանողները փորձում են հեռտախողով կապ հաստատել ժողովրդի ընտրյալների հետ, բայց ապարդյուն, նրանց զանգերը մնում են անպատասխան:
Նշենք, որ նախօրեին ուսանողներին ընդունել էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրանք փորձեցին համոզել ուսանողներին օրենսդրական նախաձեռնության նպատակահարմարության մասին, բայց ապարդյուն: Ուսանողներին չհամոզեցին բարձրաստիճան պաշտոնյաների փաստարկները, որից հետո նրանք որոշեցին շարունակել դասադուլը: Ավելի վաղ ուսանողները հրաժարվել էին հանդիպել Վիգեն Սարգսյանի հետ:
Նշենք, որ փաստաթուղթը նախատեսում է պարտադիր զինվորական ծառայության տարկետման լիակատար վերացում, 18 տարին լրացած անձանց համար, ովքեր չունեն զինվորական ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրներ: Վիգեն Սարգսյանը և Լևոն Մկրտչյանը, ինչպես նաև իշխող վերնախավը գտնում են, որ փաստաթղթի ընդունումը չի հարվածի համակարգին և կրթության որակին, բայց ցուցարար ուսանողներն ունեն արմատապես հակառակ տեսակետ: ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել էր, ուսանողության բողոքի ակցիաները չեն ազդի իշխանությունների դիրքորոշման և օրինագծի ընդունման վճռականության վրա: