Արմինֆո.Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն, զինված խմբի գործով մեղադրվող Վահան Շիրխանյանը չի ստանում պատշաճ բժշկական օգնություն:
Դատավճռի համաձայն, Շիրխանյանի առողջական վիճակի վրա պետք է դարձվի անհապաղ բժշկական ուշադրություն, բացի այդ, կողմերը պետք է միասին ստեղծեն բժշկական հանձնաժողով, որը պետք է որոշի, թե ինչ բուժում է անհրաժեշտ Շիրխանյանին:
Նշենք, որ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մեղադրվում է զինված խմբերի գործով: Բանտում եղած ժամանակահատվածում Շիրխանյանի առողջական վիճակը վատթարացել է, նրա ներկայացուցիչները նշում են, որ ամբաստանյալը չի ստանում պատշաճ բժշկական օգնություն: Շիրխանյանը մի քանի անգամ դատարանի դահլիճում վատացել է, նա գործնականորեն դադարել է ինքնուրույն շարժվել: Շիրխանյանի ներկայացուցիչները ՄԻԵԴ-ին էին դիմել նրա խախտված իրավունքները վերականգնելու նպատակով: