Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2017 17:31
Անի Մշեցյան

Արմեն Աշոտյան. Մենք պետք է ապացուցենք միջազգային հանրությանը, որ ղարաբաղյան հակամարտությունն ունիկալ է

Արմեն Աշոտյան. Մենք պետք է ապացուցենք միջազգային հանրությանը, որ ղարաբաղյան հակամարտությունն ունիկալ է

Արմինֆո.«Ցավոք, ղարաբաղյան դիմակայությունը միջազգային հանրության կողմից չի դիտարկվում՝ որպես ունիկալ հարց: Մենք պետք է ապացուցենք, որ արցախյան հարցն ունիկալ է, և դրան պետք է հատուկ մոտեցում ցդուցաբերել»,- նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը:

 

Նրա խոսքով, աշխարհում կան հակամարտություններ, որոնք, հնարավոր է, հիշեցնում են ղարաբաղյան խնդիրը, բայց դրանք ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ բոլոր խնդիրները տարբեր են իրենց էությամբ: Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության համար գլխավոր հարցը ԼՂՀ անկախության ճանաչումն է: «Ինչպե՞ս հասնել դրան: Առաջինը՝ պետք է հասկանանք միջազգային ճանաչման տարբերությունը միջազգայնացումից: Լավագույն միջոցը, իհարկե, կլիներ այն, որ բոլոր պետությունների ճանաչեին Արցախի անկախությունը, սակայն այդ պահը դեռ չի հասունացել: Այնպես որ՝ միջազգային գործընթացնրում Արցախին ներգրավելու լավագույն միջոցը միջազգային ծրագրերին վերջինիս մասնակցությանը հասնելն է»,- նշել է Աշոտյանը: Նա նաև ընդգծել է, որ կարևոր է նաև արցախցի պատգամավորների ձայնը հասցնել միջազգային կառույցներին:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
4089

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի