Արմինֆո.Ուսանողները, ովքեր պայքարում են պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի վերացման մասին օրինագծին դամ, չնայած անդադար անձրևին, հավաքվել էին Երևանի պետական համալսարանի հիմնական մասնաշենքի մոտ: Նրանք դասադուլի մեջ են արդեն 4 օր: Այս պահին ուսանողները երթով ընթանում են ԵՊՀ բոլոր մասնաշենքերով:
Ինչպես հաղորդում են «Հանուն գիտության» նախաձեռնող խմբի անդամները, երեկոյան ցուցարարները կուղղվեն դեպի ՀՀ Ազգային ժողովի շենք: Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովն այսօր պետք է քննարկի այս օրինագիծը:
Տեղեկացվում է նաև, որ այսօր կլինի հիփեր-դասադուլ: Նշենք, որ նախօրեին ակցիայի մասնակիցները ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպումից հետո որոշեցին շարունակել պայքարը: Ըստ «Հանուն գիտության» խմբի համակարգող Դավիթ Պետրոսյանի, տարկետման հարցի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել: «Վարչապետը մեզ առաջարկեց մեր պահանջները ներկայացնել Ազգային ժողովում օրենքի ընդունումից հետո», - ասել է Պետրոսյանը: Մինչդեռ, ըստ ուսանողների, առաջարկները պետք է նախապես քննարկվեն և անմիջապես ներառվեն վերջնական օրինագծում: Արդյունքում, ուսանողները որոշեցին շարունակել գործադուլը:
Ուսանողները մտադիր են շարունակել բողոքի ցույցերը մինչև օրինագիծը (հոկտեմբերի 27-ին այն ԱԺ կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ) օրակարգից չհանվի: Նրանք գտնում են, որ օրինագծի ընդունումը լուրջ վնաս կհասցնի Հայաստանում բարձրագույն կրթության համակարգին և նրա որակին: Ակցիայի մասնակիցները նաև հավաստիացրել են, որ շատ դասախոսներ աջակցում են իրենց դիրքորոշմանը, բայց համալսարանի ղեկավարությունը ճնշում է նրանց վրա: