Արմինֆո.Արդշինբանկն առաջարկում է ֆիզիկական անձանց անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր նվազեցված տոկոսադրույքներով և առավել հարմար պայմաններով: Համաձայն բարելավված պայմանների՝ ՀՀ դրամով սպառողական վարկերը այժմ հասանելի են սկսած 14%-ից, իսկ վերանորոգման նպատակով ԱՄՆ դոլարով և եվրոյով վարկերը` համապատասխանաբար 12% և 10%-ից:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Արդշինբանկի հաճախորդներն այժմ հնարավորություն ունեն ստանալու անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր մինչև 40 մլն. ՀՀ դրամ, 80,000 ԱՄՆ դոլար և 70,000 եվրո՝ անկախ նրանից գույքը գտնվում է ՀՀ մարզերում, Երևանի ծայրամասում թե կենտրոնում: Վարկերը հնարավոր է ստանալ նաև առանց եկամուտների վերլուծության: Այս վարկատեսակի առավելությունն է նաև գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրությունը, որի շրջանակներում փոխհատուցումը ստանում է վարկառուն:
Հիշեցնենք նաև, որ անշարժ գույքի գրավով ապահովված վարկը պարտաճանաչ մարելու դեպքում գործում է 5% հետվճար (cash-back):
Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ, այցելելով www.ardshinbank.am, զանգահարելով (012)222222 հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Արդշինբանկն իր հիմնական ցուցանիշներով գտնվում է առաջատարների եռյակում: Մասնավորապես, ընդհանուր կապիտալը կազմել է 64.2 մլրդ դրամ (տարեկան աճը 21%), ակտիվները`501.6 մլրդ դրամ (տարեկան աճը`13 5%), վարկային ներդրումները և այլ վարկերը`340.4 մլրդ դրամ: Բանկի վարկային պորտֆելում գերակշռում են կորպորատիվ վարկերը, սակայն մանրածախ պորտֆելը նույնպես չի զիջում աճի տեմպերով: Բանկի վարկային պորտֆելում սպառողական վարկերը կազմում են 20%, որոնց ծավալով բանկը 2-րդ տեղում է շուկայում: Հիփոթեքային վարակերի ծավալով Արդշինբանկը հանդիսանում է շուկայի առաջատարը: Իսկ գրավով սպառողական վարկերի գծով Արդշինբանկը գտնվում է առաջատարների հնգյակում: 2017 թվականի 9 ամիսներն Արդշինբանկը եզրափակել է 4.5 մլրդ դրամ զուտ շահույթով, տարեկան կտրվածքով աճը`29.8%: Արդշինբանկը մասնաճյուղային ցանցն ամենամեծերից մեկն է Հայաստանի բանկային համակարգում, մասնավորապես, բանկն ունի 64 մասնաճյուղ, որից 19-ը գտնվում է Երևանում, 42-ը`Հայաստանի մարզերում և 3-ը`ԼՂՀ-ում: Բանկի հիմնական բաժնետերերն են`«Arins Group» (այն վերանվանվեց «Բիզնես ներդրումների կենտրոն» ԱՊԸ-ի) - 70.1145% և «Ռեգիոն» Արդյունաբերական ֆինանսական կորպորացիան - 28.3689%: Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր հաստատությունն է, որին շնորհվել է երկու միջազգային վարկանիշային գործակալությունների (Moody's և Fitch) վարկանիշ, որոնք հավասար են Հայաստանի Հանրապետության վարկանիշին: