Արմինֆո. Երևանում է «Ռուսական վիտյազներ՚ ավիացիոն խումբը: «Սու 30ՍՄ՚ կործանիչների հնգյակը «Իլ-76՚ ռազմական բեռնատար ինքնաթիռի ուղեկցությամբ մերձմոսկովյան Կուբինկայից թռչում է Դուբայ` մասնակցելու միջազգային ավիացիոն ցուցադրությանը:
Ավիախումբը Երևան է ժամանել նոյեմբերի 7-ին և կհյուրընկալվի մինչև նոյեմբերի 8-ը: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է «Ռուսական վիտյազներ՚ ավիախմբի հրամնատար Անդրեյ Ալեքսեևը, թռիչքը հաջող է անցել: «Եղանակն այս անգամ ավելի հաջող էր Երևանում, ուստի թռիչքը գերազանց է անցել: Մենք ավանդաբար ավիացուցադրության ենք թռչում հյուրընկալ Երևանով՚, - ասել է Ալեքսեևը, հավելելով, որ խումբը Դուբայից վերադառնալու է դարձյալ Երևանով` նոյեմբերի 18-ին:
Հավելենք, որ այս տարի ավիախումբը թռչում է «Սու-30ՍՄ՚-ներով: Ալեքսեևի ասելով , բարդություններ չեն եղել «Սու-27՚-ից «Սու-30ՍՄ՚-ին անցնելիս, և նոր մեքենաներով թռիչքը գերազանց է անցել:
Հիշեցնենք, որ «Ռուսական վիտյազներն՚ առաջին անգամ Հայաստան է այցելել 2014 թվականի հունվարի 10-ին` Բահրեյնի ճանապարհին: Այն ժամանակ խումբը վիթխարի ավիաշոու էր ցուցադրել երևանցիների համար` հայոց երկնքում ցուցադրելով պրոֆեսիոնալություն և ներդաշնակություն:
«Ռուսական վիտյազները՚ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի բարձրագույն պիլոտաժի ավիացիոն խումբ է, ունի մի շարք համաշխարհային ռեկորդներ: 1991 թվականին ձևավորված ավիախումբը կատարում է խմբային և անհատական պիլոտաժ` բազմաթիրախային կործանիչներով:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ