Արմինֆո.«Նոր ուժերի շարժումը՚, գործնականում, հնարավորություն չունի հասնելու առաջ քաշած պայմանների բավարարմանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպական և տրանսատլանտյան ստուդիաների կենտրոնի (Կիև) նախագահ Ալեքսեյ Կոլոմիեցը:
Հոկտեմբերի 17-ից Գերագույն ռադայի շենքի մոտ անժամկետ բողոքի հանրահավաք անցկացնող «Նոր ուժերի շարժման՚ ակտիվիստները նոյեմբերի 7-ը նշել են որպես վերջնաժամկետ` իշխանությունից պահանջելով վերացնել պատգամվորական անձեռնմխելիությունը, ստեղծել հակակոռուպցիոն դատարան, փոփոխություն կատարել ընտրական օրենսդրությունում:
«Գերագույն ռադայի մոտ ռազմավարական նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել այլ ուժեր, որոնք անհամեմատ ավելի նպատակասլաց են և վճռական, որոնք գրեթե ոչնչից չեն վախենում: «Նոր ուժերի շարժումը՚, փաստորեն, մարգինալացվել է: Այժմ չափազանց դժվար է կանխատեսել Ռադայի մոտ բողոքի ակցիայի ճակատագիրը: Ամենայն հավանականությամբ, սկսվում է այն մասին որոշում կայացնելու գործընթաց, թե որ ընտրություններն ավելի շուտ անցկացնել` խորհրդարանական թե նախագահական: Սակայն, Պորոշենկոն կպահանջի անձնական անվտանգության երաշխիքներ: Պուտինից բացի ուրիշ ով կարող է նրան նման երաշխիք խոստանալ՚, - հռետորական հարց է տվել քաղաքագետը:
Ընդ որում, Կոլոմիեցը Միխայիլ Սահակաշվիլիին Ուկրաինայից արտահանձնման իրական փորձեր չի ակնկալում: Նա կարծում է, որ Ուկրաինայում բաց է թողնվել նրանց ժամանակը, ովքեր դա ցանկանում էին, և Սահակաշվիլին, ամենայն հավանակությամբ, լուրջ պաշտպաններ և հովոնավորներ ունի երկրի սահմաններից դուրս: «Հնարավոր է, դա ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն են, հնարավոր է` Սորոսին առնչվող կառույցներ: Այդ պատճառով, նա, ամենայն հավանականությամբ, կենտրոնանա Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների նախապատրաստման վրա: Անձամբ ես շատ կցանկանայի, որպեսզի Ուկրաինայի բարձրագույն պետական կաբինետներ մտնի այնպիսի տարր, ինչպիսին է Սահակաշվիլին: Կարող եմ ենթադրել, որ ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը կիսում է իմ համոզմունքը՚, - նշել է նա:
Մեկնաբանելով Յուլիա Տիմոշենկոյի և Միխայիլ Սահակաշվիլիի նախագահ դառնալու հնարավորությունները` եթե Ուկրաինայում արտահերթ ընտրություններ անցկացվեն, քաղաքագետը նշել է, որ այսօր չափազանց դժվար է պատկերացնել, որ կարող է հաղթել որևէ մեկ ուրիշը` Տիմոշենկոյից բացի: Նրա գնահատմամբ, Տիմոշենկոյի ճանապարհը դեպի նախագահի պաշտոն, գործնականում, բաց է:
«Ըստ երևույթին, գլխավոր հարցն այն է, թե դրան ինչպես է վերաբերվում Պուտինը: Այդ պատճառով, Կրեմլը հնարավորինը կանի` Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրությունների անցկացում թույլ չտալու համար` մինչև Պուտինի «վերընտրվելը՚: Եվ Կրեմլն ամեն ինչ կանի իր համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատգակով, երբ Ուկրաինայում կընտրվի նոր նախագահ՚, - ամփոփել է քաղաքագետը: