Արմինֆո. Արդշինբանկը բարելավել է կանխիկով սպառողական վարկերի տրամադրման պայմանները` էականորեն նվազեցնելով տարեկան տոկոսադրույքը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, համաձայն նոր պայմանների, վարկերը տրամադրվում են մինչև 120 ամիս մարման ժամկետով, տարեկան տոկոսադրույքը սկսում է 20-ից, իսկ վարկի առավելագույն գումարը 1.600.000 ՀՀ դրամ է: Վարկը տրամադրվում է ցանկացած նպատակի համար, առանց գրավի կամ երրորդ անձանց երաշխավորության պահանջի:
«Արդշինբանկը մշտապես աշխատում է վարկերն առավել հասանելի դարձնելու և մատուցվող ծառայությունների ցանկն ընդլայնելու ուղղությամբ: Բարելավված պայմանների շնորհիվ Բանկի սպառողական վարկերը հասանելի են դարձել ավելի մեծ թվով հաճախորդների: Պարզեցվել են դրամական միջոցների տրամադրման գործընթացը, էականորեն կրճատվել է վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամանակահատվածը. այժմ վարկը տրամադրվում է տեղում հաշված րոպեների ընթացքում: Չի պահանջվում նաև եկամուտը հավաստող փաստաթուղթ»,- նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Կանխիկով սպառողական վարկ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկցած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ: Նշենք նաև, որ մինչև 12 ամիս ժամկետով վարկերի դեպքում վարկառուից չի պահանջվում «Դժբախտ պատահարից» ապահովագրություն:
Կանխիկով սպառողական վարկերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ, այցելելով պաշտոնական կայք հետևյալ հղմամբ՝ goo.gl/H4nT5K, զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Արդշինբանկն իր հիմնական ցուցանիշներով գտնվում է առաջատարների եռյակում: Մասնավորապես, ընդհանուր կապիտալը կազմել է 64.2 մլրդ դրամ (տարեկան աճը 21), ակտիվները`501.6 մլրդ դրամ (տարեկան աճը`13 5), վարկային ներդրումները և այլ վարկերը`340.4 մլրդ դրամ: Բանկի վարկային պորտֆելում գերակշռում են կորպորատիվ վարկերը, սակայն մանրածախ պորտֆելը նույնպես չի զիջում աճի տեմպերով: 2017-ի 9 ամիսներն Արդշինբանկը եզրափակել է 4.5 մլրդ դրամ զուտ շահույթով, տարեկան կտրվածքով աճը`29.8: Արդշինբանկը մասնաճյուղային ցանցն ամենամեծերից մեկն է Հայաստանի բանկային համակարգում, մասնավորապես, բանկն ունի 64 մասնաճյուղ, որից 19-ը գտնվում է Երևանում, 42-ը`Հայաստանի մարզերում և 3-ը`ԼՂՀ-ում: Բանկի հիմնական բաժնետերերն են`«Arins Group» (այն վերանվանվեց «Բիզնես ներդրումների կենտրոն» ԱՊԸ-ի) - 70.1145 և «Ռեգիոն» Արդյունաբերական ֆինանսական կորպորացիան - 28.3689: