Արմինֆո. Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: 3 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ, Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել ՀՀ դրամով "Շահավետ" և "Պրոգրես" ավանդներ` 0.5 բարձրացված տոկոսադրույքով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Բանկի մամուլի ծառայությունում, բացի այդ, տվյալ ժամանակահատվածում գործում են նաև "Աշնանային խնայողություններ" ակցիայի պայմանները, որի շրջանակներում ՀՀ դրամով ավանդների համար նույնպես գործում են մինչև 10 բարձրացրած տոկոսադրույքներ:
Աղբյուրի համաձայն, "Շահավետ" և "Պրոգրես" ավանդները կարող են ձևակերպել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք առավելագույնը 730 օր ժամկետով: Ավանդներ ձևակերպելիս Բանկը տրամադրում է հաճախորդներին նվեր՝ VISA կամ MasterCard պլաստիկ քարտ:
Ավանդատուների համար հատուկ առաջարկի պայմանների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:
Նշենք, որ Խնայողությունների միջազգային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 31-ին: Այն պաշտոնական տոն է, ամրագրված է ՄԱԿ-ի դիրեկտիվով 1989 թվականին: 1924 թ.-ին, Միլանում, տեղի ունեցավ խնայողական բանկերի Առաջին միջազգային կոնգրեսը, որին մասնակցեցին բանկերի ներկայացուցիչներ 29 երկրներից: Ի հիշատակ այդ իրադարձությանը հոկտեմբերի 31-ը որոշվեց հռչակել որպես Խնայողությունների միջազգային օր:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, ՎՏԲ-Հայաստան Բանկը ժամկետային ավանդների պորտֆելով, որը կազմում է 93,5 մլրդ դրամ կամ 194,6 մլն դոլար, գտնվում է առաջատարների եռյակում: Դրանց կառուցվածքում ֆիզիկական անձանց միջոցները կազմում են 93, նախորդ տարվա 88 համեմատ: Բանկի ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդները նախորդ տարվա 44.1-ից աճել են մինչև ներկայիս 47.4-ը:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100 բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ՝ իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: