Արմինֆո. Երևանը հերթական անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից:
«Եթե Թուրքիայի ղեկավարությունը չի հոգնել տարիներ շարունակ նույն բանը կրկնել, դա իր խնդիրն է: Ակնհայտ է, որ եթե Թուրքիան ցանկանում է աջակցել հակամարտության կարգավորմանը, ապա պետք է հնարավորինս հեռու մնա՚, - ԱրմԻնֆո-ի թղթակցին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը` անդրադառնալով Ղարաբաղի վերաբերյալ Էրդողանի հերթական հայտարարությանը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը Թուրքիայի համար նույնպիսի արյունահոսող վերք է, ինչպես` Ադրբեջանի համար: «Դժբախտաբար, քանի դեռ Հայաստանը չի դադարեցրել ադրբեջանական տարածքների օկուպացումը, այդ հարցն անհնար կլինի լուծել: Օկուպացիային անհապաղ պետք է վերջ դրվի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների հիման վրա: Հայաստանի զավթողական քաղաքականությանը զուգընթաց մենք դատապարտում ենք նրա սադրանքները, որոնց թիրախ է դառնում վերջին ժամանակներս քաղաքացիական բնակչությունը: Նման գործողությունները ոչ մի կերպ չեն կարող նպաստել խաղաղության ապահովմանը տարածաշրջանում: Կարծում ենք, որ միջազգային հանրությունը ԵԱՀՄ Մինսկի խմբի գլխավորիությամբ պետք է ակտիվորեն աշխատի ղարաբաղյան հնակամարտության կարգավորման ուղղությամբ: Մենք, ինչպես բոլոր հարցերում, այդ հարցում նույնպես կլինենք Ադրբեջանի կողքին՚, - ասել է Էրդողանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ